Սիրելի ընթերցողներ, Ձեզ ենք ներկայացնում 24-րդ տուրի Չազենա - Միլան հանդիպման նախադիտումը: Հանդիպումը կկայանա Դիննո Մանացցի մարզադաշտում, փետրվարի 19-ին` Երևանի ժամանակով 16:00-ին:
Միլանը բավականին վստահ է հանդես գալիս վերջին հանդիպումներում: Ա սերիայում առաջին հորիզոնականում գտնվելը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում Արսենալի ջախջախումը խոսում են Միլանի վստահության և հզորության վերականգնման մասին: Այս ամենը հիանալի նախադրյալներ է ստեղծում Չազենայի դեմ հանդիպման ժամանակ գրագետ խաղ ցույց տալ և հաղթել:
Ռոսսոներոները այժմ դուրս են եկել վնասվածքային ճգնաժամից և պատրաստ են նոր ուժերով պայքարել սկուդետտոյի համար: Իսկ ամեն ինչ սկսվեց Ուդինեզեի նկատմամբ տարած հաղթանակից հետո, ինչից հետո Միլանը Սան-Սիրոյում ուղղակի ջախջախեց Լոնդոնի Արսենալին:
Սակայն կան նաև վատ նորություններ: Զլատան Իբրահիմովիչը, որակազրկման պատճառով, չի կարող հանդես գալ ևս երկու հանդիպում Ա սերիայում: Կան նաև վնասվածքներ մի քանի ֆուտբոլիստների մոտ, որոնք նույնպես բաց կթողնեն Չազենայի դեմ հանդիպումը:
Ինչ վերաբերվում է Չազենային, ապա պետք է նշել, որ թիմը չափազանց անհաջող է հանդես գալիս առաջնությունում, և Նովարայի հետ միասին կիսում է աղյուսակի վերջին հորիզոնականը:
Եվ մնում է միայն հաջողություն մաղթել Միլանին հերթական տուրում և սպասել միմիայն հաղթանակ սիրելի թմից: