Ֆիորենտինայի կիսապաշտպան Րիկարդո Մոնտոլիվոն հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է շարունակելու իր կարիերան:
<<Ցավում եմ, որ պետք է հեռանամ այն քաղաքից, որտեղ ապրել եմ յոթ տարի: Ես այստեղ երջանիկ էի ինձ զգում: Դեռ պարզ չէ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Միլանից առաջարկներ չեն եղել>>, - հայտարարել է Մոնտոլիվոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հաղորդվում էր, որ Միլանն արդեն նախնական համաձայնություն ունի Մոնտոլիվոյի հետ: