Միլանի բրազիլացի հարձակվող Ռոբինիոն պատմել է երեկ տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին:
<<Մենք երկու գոլ ենք խփել, այլ ոչ թե` մեկ: Ուղղակի աներևակայելի է այն փաստը, որ մրցավարը չարձանագրեց Մունտարիի խփած գոլը: Այս մրցավարական սխալի արդյունքում կարող է Միլանի համար սկուդետտոյի համար պայքարում շատ թանկ արժենալ: Պետք է հանգստանալ և շարժվել առաջ, թեկուզ և դա շատ դժվար է անել>>, - հայտարարել է Ռոբինիոն: