Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է երեկ տեղի ունեցած Միլան - Յուվենթուս հանդիպման արդյունքները:
<<Առաջին հերթին, պետք է արժանավույնս գնահատել Միլանի ցուցադրած խաղը: Այս թիմը մեկ ժամից ավել ցուցադրում էր բարձրակարգ ֆուտբոլ, սակայն հանդիպման ավարտին մեզ հաջողվեց գոլ խփել և հավասարեցնել հաշիվը>>, - հայտարարել է Կոնտեն: