Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անդրադարձել է Ա սերիայի 25-րդ տուրում Միլան - Յուվենթուս հանդիպման ժամանակ մրցավարի կողմից թույլ տված կոպիտ սխալին:
<<Այն փաստը, որ եզրային մրցավարը չնկատեց Մունտարիի խփած գոլը` ողբերգություն է ամբողջ ֆուտբոլի համար: Դա ինձ ոչ այնքան զայրացրեց, որքան տխրեցրեց:
Հակառակորդ թմերի ֆուտբոլիստները անում են ամեն ինչ, որպեսզի կասեցնեն ինձ: Չեմ կարող հաստատ ասել, որ ապագայում չեմ կրկնի սխալներս: Խաղադաշտում սարսափելի լարվածութուն կա>>, - հայտարարել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը չէր մասնակցում վերջին երեք հանդիպումներին` որակազրկման պատճառով: