Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին պատմել է իր սպասելիքների մասին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Բարսելոնի դեմ հանդիպման ժամանակ:
<<Բարսելոնի դեմ հանդիպումը չափազանց հետաքրքիր է ստացվելու: Միլանը սովոր է իր առջև մեծ նպատակներ դնել: Տարօրինակ է, որ վերջին տարիներին մեզ վիճակվում է կամ Ռեալը, կամ էլ` Բարսան: Նկատի ունեմ այն, որ մեր բախտը այդքան էլ չի բերում վիճակահանությունների ժամանակ: Սակայն Բարսելոնի բախտը ևս չի բերել, որ վիճակվել է խաղալ մեր դեմ>>, - հայտարարել է Գալլիանին: