Բարսելոնի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
<<Միլանը փառավոր ակումբ է` իր ավանդույթներով, պատմությունով և անհատականություններով: Մենք արդեն հանդիպել ենք իրար այս առաջնության շրջանակներում, բայց այս անգամ ամեն ինչ այլ է: Մենք բոլորս այս մրցապայքարում կտեսնենք ֆուտբոլի ամբողջ կիրքը: Մենք ուրախ ենք մրցել Միլանի հետ. ռոսսոներոները արժանի մրցակից են մեզ համար>>, - հայտարարել է Սուբիսարրետան: