Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, ըստ որի` Միլանը պետք է հանդիպի իսպանական Բարսելոնին:
<<Մենք հպարտանում ենք, որ մասնակցում ենք Չեմպիոնների լիգայում: Եվ Միլանը, և Բարսելոնը, հարուստ պատմություն ունեցող ակումբներ են: Մեզ բոլորիս սպասվում է ֆուտբոլային հրավառություն այս մրզապայքարի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ ավելի լավ կկարողանանք հանդես գալ, քան խմբայի փուլում>>, - հայտարարել է Գալլիանին: