Իտալիայի նախկին վարչապետ, Միլան ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Միլանի խաղը Արսենալի դեմ պատասխան հանդիպման ժամանակ: Բեռլուսկոնին հայտարարել է նաև, որ շատ ուրախ կլիներ, որ իր ակումբում հանդես գար Կրիշտիանո Ռոնալդուն:
<< Ես շատ կուզենայի, որ Միլանում տեսնեի Կրիշտիանո Ռոնակդուին, սակայն Իտալիայում ճգնաժամի պատճառով ես դեռ չեմ կարող հրավիրել նրան: Ինչ վերաբերվում է այսօր տեղի ունենալիք Արսենալի դեմ հանդիպմանը, ապա պետք է ասեմ, որ մենք պաշտպանական ֆուտբոլ չենք ցուցադրելու. դա մեզ համար սազական չի լինի>>, - հայտարարել է Բեռլուսկոնին: