Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ, ամռանը Միլանի փորձառու պաշտպան Ալեսանդրո Նեստան հնարավոր է տեղափոխվի Յուվենթուս:
Բանն այն է, որ մինչ օրս ակումբը չի երկարաձգել Նեստայի հետ պայմանագրի ժամկետները, և ֆուտբոլիստը, հավանաբար կլքի Միլանի շարքերը:
Նեստան Միլանում հանդես է գալիս 2002 թվականից և մարտի 19-ին կդառնա 36 տարեկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուվենթուս էր տեղափոխվել Միլանի մեկ այլ խորհրդանշական ֆուտբոլիստ` Անդրեա Պիռլոն: