Միլանի պաշտպան Դանիելե Բոներան մեկնաբանել է Չեմպիոնների լիագյի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, ինչպես նաև խոսել Իբրահիմովիչի մասին:
<<Ես կարծում եմ, որ մենք և Բարսան գոհ չենք վիճակահանության արդյունքներից: Երկու ակումբներն էլ ցանկանում էին խուսափել այս հանդիպումից, սակայն չստացվեց: Կարծում եմ, որ Իբրահիմովիչը շատ պահանջկոտ է ուրիշների նկատմամբ, սակայն այդ պահանջկոտությունը առաջին հերթին արտահայտվում է իր նկատմամբ: Նրա գեներում տեղադրված է հաղթանակների ձգտումը>>, - հայտարարել է Բոներան:
0 Մեկնաբանություններ:
Post a Comment