Յուվենթուսի միանգամից երեք հիմնական ֆուտբոլիստներ չեն կարող մասնակցել Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում Միլանի դեմ պատասխան հանդիպմանը:
Յուվենթուսի լավագույն ռմբարկու Ալեսանդրո Մատրին և պաշտպան Անդրեա Բարցալին չեն կարող օգնել իրենց թիմին վնասվածքների պատճառով: Իսկ ահա Յուվեի անկրկնելի դարպասապահ Ջիջի Բուֆֆոնին Անտոնիո Կոնտեն հանգստանալու հնարավորություն է տվել:
Ստորև ներկայացնում ենք Յուվենթուսի հայտացուցակը Միլանի դեմ պատասխան հանդիպման համար:
Կիելլինի, Կասերես, Պեպե, Մարկիզիո, Դել Պիերո, Դե Չելիե, Մանինգեր, Վուչինիչ, Էլիա, Կվալյարելլա, Բոնուչչի, Պադոին, Պիրլո, Վիդալ, Բորելիո, Ջակկերինի, Լիխշտայներ, Կրասիչ, Էստիգարիբիա, Ստորարի, Բրանեսկու, Մարրոնե:
0 Մեկնաբանություններ:
Post a Comment