Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան պատմել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի համար վիճակահանության վերաբերյալ իր նախապատվությունների մասին:
<<Մենք ցանկանում ենք հաղթել լիգան և պետք է պատրաստ լինենք ցանկացած մրցակցի: Թեկուզ, մի քանի հզոր ակումբներ դուրս են մնացել պայքարից, օրինակ` Մանչեսթեր Յունայթեդը: Ամեն դեպքում, բոլոր թմերն էլ ունեն իրենց ուժեղ և թուլյ կողմերը: Միակ ակումբը, ում հետ չէի ցանկանա հանդիպել, դա Միլանն է. մենք վերջին շրջանում չափիվ ավելի ենք հանդիպել>>, - հայտարարել է Գուարդիոլան:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ օրը` մարտի 16-ին: