Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին խոստովանել է, որ հաջորդ իր աշխատավայրը լինելու է կամ Անգլիան, կամ էլ` Իսպանիան:
Չնայած Ալլեգրիի ունեցած հաջողություններին ռոսսոներոների գլխավոր մարզիչի պաշտոնում, այնուամենայնիվ, իտալացի մասնագետը բոլորին հասկացրեց, որ վաղ, թե ուշ լքելու է Միլանը:
<<Իհարկե, ես կուզենայի աշխատել Միլանում ինչքան հնարավոր է երկար ժամանակ, սակայն հասկանում եմ, որ ընդմիշտ մնալ այստեղ ինձ մոտ չի ստացվի: Արդեն մեկ տարի է, ինչ անգլերեն եմ սովորում. Միլանից հետո ես մտադիր եմ աշխատել արտերկրում: Անգլիայի առաջնությունը առաջնային է ինձ համար. չեմ բացառում նաև Իսպանիայի առաջնությունում աշխատելու հնարավորությունը>>, - հայտարարել է Ալլեգրին:
44 ամյա Մասսիմիլիանո Ալլեգրին Միլանի մարզիչն է 2010 թվականից: Առաջին իսկ հնարավորությունից մասնագետը ռոսսոներոների հետ հաղթեց սկուդետտոն: Ընթացիկ առաջնությունում Ալլեգրիի թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և զբաղեցնում է առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: