Նորություններ :

Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ Յուվենթուսը

3/21/12

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Յուվենթուսի և Միլանի միջև, որտեղ 90 րոպեների ընթացքում հաղթեց Միլանը` 2-1, և ընդհանուր երկու հանդիպումների արդյունքում հաշիվը հավասարվեց: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ և այթ ընթացքում Յուվեին հաջողվեց գոլ խփել ու դուրս գալ եզրափակիչ:

Հանդիպման 28-րդ րոպեին Յուվենթուսի կենդանի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում Միլանին հաջողվեց գոլ խփել. 51-րդ րոպեին Ջամել Մեսբահը գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Հանդիպման 81-րդ րոպեին Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը հուժկու հարվածով առաջ մղեց իր թիմին: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ և հանդիպման 96-րդ րոպեին Յուվեի կիսապաշտպան Միրկո Վուչինիչը հեռահար հարվածով գրավեց Ամելիայի պաշտպանած դարպասը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, սակայն երկու հանդիպումների արդյունքում Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ Թուրինի Յուվենթուսը:
Share this Article on :

0 Մեկնաբանություններ:

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.