Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Մաքսի Լոպես. Show all posts
Showing posts with label Մաքսի Լոպես. Show all posts

Մաքսի Լոպես - Ոչ ոք չի պատրաստվում հանձնվել

4/29/12

Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը շարունակում է հավատալ ռոսսոներիների չեմպիոնությանը:

Մաքսի Լոպես - Միլանում հանդես գալը իմ երազանքն է եղել դեռ մանկուց

4/20/12

Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը հայտարարել է, որ հույս ունի շարունակել իր կարիերան Միլանի կազմում:

Վինչենցո Մոնտելլա - Հանդիպումը լարված է լինելու

3/31/12

Կատանիայի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան դիմել է երկրպագուներին` առավել ակտիվություն ցուցաբերել Միլանի դեմ հանդիպման ժամանակ:

Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ Յուվենթուսը

3/21/12

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Յուվենթուսի և Միլանի միջև, որտեղ 90 րոպեների ընթացքում հաղթեց Միլանը` 2-1, և ընդհանուր երկու հանդիպումների արդյունքում հաշիվը հավասարվեց: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ և այթ ընթացքում Յուվեին հաջողվեց գոլ խփել ու դուրս գալ եզրափակիչ:

Մաքսի Լոպեսը նորից հայր է դարձել

2/20/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, այսօր առավոտյան Մաքսի Լոպեսը երրորդ անգամ հայր է դարձել: լոպեսի կինը` Վանդա Նարան, ծննդաբերել է երրորդ որդուն, որի անունը Բենեդետտո են դրել:

Գալլիանին Գոհ է

2/12/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին խոսել է Ուդինեզե - Միլան հանդիպման արդյունքների մասին:
<<Ես չեմ տեսել Էլ-Շարավիի խփած գոլը, սակայն նախագահն ասաց, որ այն շատ գեղեցիկ է ստացվել: Կարևորն այն է, որ մենք այժմ առաջին հորիզոնականում ենք. այժմ պետք է հետևել Յուվենթուսի գործողություններին: Այսօր մենք հիանալի հաղթանակի հասանք, այն էլ` 14 վնասվածք ունեցող ֆուտբոլիստների բացակայության պայմաններում: Բրավո Էլ-Շարավի, Մասսիմո Ամբրոսինի և Մաքսի Լոպես: Այս հանդիպումը նման է անցած տարվա Կալիարիի դեմ հանդիպմանը, որից հետո ամեն ինչ փոխվեց դեպի դրականը>>, - հայտարարել է Գալլիանին:

Մաքսի Լոպեսը Խփեց Իր Առաջին Գոլը Միլանի Կազմում: Ուդինեզե 1 - 2 Միլան

2/11/12

Խաղը սկսվեց բավականին լուրջ պայքարով: Առաջին խաղակեսում խաղային առավելությունը Ուդինեզեի կողմն էր: Արագ հակագրոհների շնորհիվ, Ուդինեզեն ամբողջ առաջին խաղակեսը լարվածության մեջ էր պահում Միլանի դարպասը: Եվ հենց այս արագ հակագրոհներից մեկն էլ պսակվեց գոլով: 19-րդ րոպեին Ուդինեզեի փորձառու հարձակվող Դի Նատալեն գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Միլանը, մի քանի լավ գրոհ կարողացավ կազմակերպել, սակայն չկարողացավ եզրափակել դրանք: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-0 հօգուտ տան տերերի:
Երկրորդ խաղակեսում բացահայտ առավելությունը Միլանի կողմն էր: Խաղադաշտ դուրս ելած թիմի նորեկ Մաքսի Լոպեսը 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` 1-1: Շատ չանցած, Մաքսի Լոպեսի փոխանցումից Էլ-Շարավին գեղեցիկ գոլով առաջ մղեց իր թմին` 2-1:
Միլանը շատ կարևոր հաղթանակ տարավ Ուդինեզեի նկատմամբ և ընդհուպ մոտեցավ աղյուսակի առաջատարին` Յուվենթուսին:
Հիշեցնենք, որ թուրինցիները մեկ խաղ պակաս են անցկացրել, քանի որ Պարմայի դեմ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.