Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ Ա սերիայի 28-րդ տուրում Պարմայի դեմ հանդիպմանը չափազանց դժվար է լինելու:
<<Հլուրընկալվել և խաղալ Պարմայի մարզադաշտում միշտ դժվար է եղել մեզ համար: Պարման շատ պինդ և հզոր թիմ է, որը կարող է իր երկրպագուների աջակցության ներքո միավորներ կորզել նույնիսկ ամենահզոր ակումբից: Այնուամենայնիվ, Յուվենթուսը ևս շատ ծանր հանդիպում պետք է անցկացնի Ֆիորենտինայի հետ>>, - հայտարարել է Ալլեգրին: