Լեչչեի նկատմամբ Միլանի տարած վստահ հաղթանակից հետո ռոսսոներոների կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն հարցազրույց է տվել, որտեղ պատմել է իր խփած գոլի մասին:
<<Մենք փորձում ենք չմտածել մեր մրցակիցների ելույթների մասին և ավելի շատ կենտրոնանալ մեր խաղի վրա: Գոլը, որը ես խփեցի Լեչչեին, ավելի շատ Իբրահիմովիչի շնորհքն էր: Նա կարողանում է հարվածի դուրս բերել ամենաանհավանական դիրքից: Առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա, բայց չորս միավորի առավելությունը այս պահի դրությամբ շատ կարևոր է>>, - հայտարարել է Նոչերինոն:
Հիշեցնենք, որ Միլանը 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում Թուրինի Յուվենթուսն է 53 միավորով: