Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը Միլանի և Արսենալի միջև ավարտվեց ռոսսոներոների ջախջախիչ պարտությամբ` 3-0, սակայն երկու հանդիպումների արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ հենց Միլանը:
Հանդիպումը Էմիրաթես մարզադաշտում դրամատիկ ստացվեց: Բոլորը խոսում էին անգլիական հրաշքի մասին, որը, կարծես թե, իրականանում էր: Արսենալին պետք էր ընդամենը մեկ գոլ խփել երկրորդ խաղակեսում և հաշիվը կդառնար 4-0, ինչը, իր հերթին մեծ շանսեր կտար լոնդոնյան թմին` հաջորդ փուլ դուրս գալու համար: Սակայն չորրորդ գոլը տեղի չունեցավ և Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ դուրս եկավ Միլանը:
Այո, Միլանը հաջորդ փուլում է, սակայն երկրպագուները այսպիսի ջախջախիչ պարտության արժանի չէին: Այս պարտությունը լուրջ հարված հասցրեց Միլանի հեղինակությանը: Չեմպիոնների Լիգայում այսպիսի գրանդ ակումբը իրավունք չունի պարտվել այսպիսի ջախջախիչ հաշվով:
Կարծում ենք, որ Ալլեգրին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի թմի հոգեբանության ամրապնդման վրա` հետագայում այսպիսի պարտություններ չկրելու համար: