Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Արսենալի դեմ հանդիպումից հետո պատմել է իր տպավորությունների մասին:
<<Պետք է խորը ուսումնասիրել այս պարտության պատճառները: Վնասվածքների պատճառով, ես խաղադաշտ էի դուրս բերել երեք հարձակվողների` քաջ գիտակցելով, որ պաշտպանությունում խնդիրներ կունենանք: Երկրորդ խաղակեսում մենք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցինք Արսենալի դարպասի մոտ, բայց չկարողացանք դրանք պսակել գոլով: Ցավում եմ, որ այսպես պարտվեցինք, սակայն մենք շարժվում ենք առաջ>>, - հայտարարել է Ալլեգրին: