Նորություններ :

Մոնտոլիվոն նույնպես չի բացառում Միլան տեղափոխվելու տարբերակը

3/1/12

Ինչպես արդեն նշվել է, Միլանը հետաքրքրվում է Ֆիորենտինայի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոյի ծառայություններով: Այսօր պարզ է դարձել, որ Մոնտոլիվոն նույնպես չի բացառում Միլան տեղափոխվելու տարբերակը:

<<Իմ անունը շատ ակումբների հետ են կապում. այդ ակումբների շարքում է նաև Միլանը: Սակայն այժմ պետք է մտածել միայն Ֆիորենտինայի մասին, քանի որ թիմը կանգնած է Բ սերիա տեղափոխվելու եզրին: Մեզ հարկավոր է շտկել ներկա իրադրությունը>>, - հայտարարել է Մոնտոլիվոն:
Հիշեցնենք, որ այժմ Ֆիորենտինան մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.