Ֆիորենտինայի կիսապաշտպան Րիկարդո Մոնտոլիվոյի գործակալ Կառլո Պալլավիչինոն հայտարարել է, որ ֆուտբոլիստը Ֆլորենցիան լքում է ոչ ֆինանսական տարաձայնությունների պատճառով:
<<Ֆուտբոլիստի նման որոշումը ընդհանրապես կապված չէ ֆինանսների հետ: Ոչ մի ակումբում նա այդքան գումար չի վաստակի, որքան Ֆիորենտինայում է վաստակում: Մոնտոլիվոն իր որոշման մասին շատ ավելի վաղ է հայտարարել` երբ դեռ տրանսֆերային պատուհանը չէր բացվել: Սակայն ակումբը չցանկացավ քննարկել Միլանի և Աթլետիկոյի առաջարկները, որտեղ ֆուտբոլիստը ցանկանում էր խաղալ: Առաջնության ավարտից հետո Րիկարդոն կպատմի իր որոշման պատճառների մասին, և շատերը, համոզված եմ, որ զարմացած կմնան>>, - հայտարարել է Մոնտոլիվոյի գործակալը: