Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հարցազրույցի ժամանակ նշել է, որ Զլատան Իբրահիմովիչը մտնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:
<< Ես հույս ունեմ, որ Զլատանը կհաղթի <<Ոսկե Գնդակ>> տիտղոսն ու մրցանակը, սակայն մեծ բան է կախված նաև մեր հետագա ելույթներից: Լեոնել Մեսսիից և Կրիշտիանո Ռոնալդուից բացի Զլատան Իբրահիմովիչը ևս արժանի է <<Ոսկե Գնդակ>>-ին>>, - հայտարարել է Ալլեգրին: