Անգլիական Արսենալի հարձակվող Ռոբին Վան Պերսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ հնարավոր է, որ տեղափոխվի Միլան:
Որոշ աղբյուրների համաձայն, Արսենալի ավագի գործակալներից մեկը չի բացառել Միլան տեղափոխման հնարավորությունը և նշել, որ շուտով կսկսվեն բանակցությունները Վան Պերսիի տրանսֆերի շուրջ:
Հիշեցնենք, որ Վան Պերսին Արսենալի կազմում հանդես է գալիս 2004 թվականից, իսկ ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013թ. ամռանը: Այս առաջնությունում Վան Պերսին անց է կացրել 27 հանդիպում և խփել 25 գոլ: