Նորություններ :

Էմանուելսոն - Րինոն օրինակ է ծառայում բոլորիս համար

3/9/12

Միլանի կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը վերջերս տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Միլանի կոլլեկտիվում առանցքային դեր է կատարում Ջենարո Գատուզոն:

<<Երբ ես նոր էի տեղափոխվել Միլան, ինձ ասացին, որ, եթե լավ տպավորություն թողնեմ Գատուզոյի մոտ, ապա ընդհանուր կոլլեկտիվը, ինքնըստինքյան, կընդունի ինձ: Րինոն օրինակ է ծառայում բոլորիս համար: Ինձ շատ դժվար էր հեռանալ Այաքսից: Ես Այաքսում անց եմ կացրել 17 երկար տարիներ. կարելի է ասել, որ ես Այաքսի որդիներից եմ: Սակայն ես չեմ փոշմանում, որ այժմ ռոսսոներոների մի մասնիկն եմ>>, - հայտարարել է Ուրբի Էմանուելսոնը:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.