Նորություններ :

Հարկավոր է Իմանալ - Ընդհանուր տեղեկություններ ֆուտբոլի մասին

3/9/12

Ֆուտբոլը կոլլեկտիվ խաղ է: Դաշտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են խաղադաշտում գտնվող բոլոր 11 խաղացողների համաձայնեցված գործողություններ: Վերջին տասնամյակներում նկատվում է խաղի լարվածության աճ, որը դրսևորվում է խաղի տեմպի բարձրացումով, առանց գնդակի տեղաշարժերի թվի ավելացումով, ինչպես նաև տեխնիկական հնարքների կատարման արագության մեծացումով:

Ժամանակակից ֆուտբոլն աթլետիկ խաղ է, որը խաղացողներից պահանջում է շարժողական մեծ պատրաստականություն և ֆունկցիոնալ մեծ կարողություններ:
Բազմաթիվ տեղաշարժերից բացի` խաղի ընթացքում ֆուտբոլիստները կատարում են զանազան տեխնիկատակտիկական գործողություններ: Շատ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ խաղի ընթացքում բոլոր տեխնիկատակտիկական գործողությունների հաճախականությունը հետևյալ պատկերն ունի` գնդակի փոխանցումներ, գնդակի կասեցումներ, վարումներ, շրջանցումներ, հարվածներ դարպասին, վերջում` այլ գործողություններ:
Ֆուտբոլիստի օրգանիզմի վրա խաղի կենսաբանական ազդեցությունն արտացոլվում է սրտի կծկումների հաճախությամբ:
Որոշ հետազոտությունների տվյալներով` բարձրակարգ ֆուտբոլիստների սիրտը մեկ րոպեում միջին հաշվով կծկվում է 165-175 անգամ: Իսկ մարզիկների մեծամասնության  համար այդ ցուցանիշը 165-180 կծ/րոպ. է:
Մրցումը ֆուտբոլիստներից պահանջում է բարձր հոգեբանական պատրաստվածություն, սևեռուն ուշադրություն, հնարավորինս մեծ տեսադաշտով խաղ, հաշված ակնթարթներում  մեծ արագություն զարգացնելու կարողություն և այլն: Դա պայմանավորված է խաղի արագ տեմպով, բազմաթիվ և իրար հաջորդող  տեխնիկատակտիկական գործողություններով, մրցակցի հետ անմիջական շփմամբ, անբարենպաստ տարբեր ազդեցությունների առկայությամբ և այլն:

Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.