Միլանի գլխավոր ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը Ռոմայի դեմ հանդիպումից հետո հայտարարել է, որ առանց իր թիմակիցների օգնության, նրան ոչինչ չէր հաջողվի անել:
<<Խաղադաշտում ես ինձ լավ եմ զգում: Վերջին մի քանի օրերին ես խնդիրներ ունեի մեջքիս հետ կապված, սակայն կարողացա խաղադաշտ դուրս գալ: Այժմ ես ինձ ֆիզիկապես և հոգեպես լավ եմ զգում: Առանց իմ թիմակիցների օգնության, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, և ես շնորհակալ եմ բոլորից: Այժմ մեզ համար շատ կարևոր ժամանակաշրջան է, և Բարսելոնի դեմ հանդիպումը չափազանց ծանր է լինելու, քանի որ նրանք համարվում են աշխարհի ամենահզոր ակումբը>>, - հայտարարել է Իբրահիմովիչը: