Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել Ա և Բ սերիաների բոլոր հանդիպումները` Լիվորնոյի 25 ամյա կիսապաշտպան Պիերմարիո Մորոզինիի մահվան պատճառով:
Ֆուտբոլիստը Պեսկարայի դեմ հանդիպման 30-րդ րոպեին հանկարծակի կորցրել է գիտակցությունը: Բժիշկները չեն կարողացել վերականգնել նրա սրտի աշխատանքը և Պիերմարիոն մահացել է:
Նշենք, որ Մորոզինիի ընտանիքը նույնպես դժբախտ պատմություն է ունեցել: Նրա մայրն ու հայրը երիտասարդ են հեռացել կյանքից, իսկ կրտսեր եղբայրը ինքնասպան է եղել: