Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին կարծում է, որ սկուդետտոյի համար պայքարը Միլանի և Յուվենթուսի միջև շարունակվելու է մինչև մրցաշրջանի ամենավերջին օրը:
<<Յուվենթուսի առավելությունը Միլանի նկատմամբ ընդամենը մեկ միավոր է և դեռ շատ բան կարող է փոխվել: Եվ Միլանի, և Յուվենթուսի շանսերը 50-50 են>>, - հայտարարել է Պրանդելլին: