Յուվենթուսի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է թուրինյան ակումբի հաջողությունների մասին:
<<Մենք չէինք սպասում, որ չեմպիոնը կսայթակի, բայց երբ իմացանք Միլանի պարտության մասին, խաղադաշտ դուրս եկանք միայն հաղթելու նպատակով: Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք շարունակելու ենք գնալ մեր երազանքի ետևից` մտածելով միայն սկուդետտոյի մասին: Այժմ չեմպիոնության հասնելու շանսերը Միլանի և Յուվենթուսի համար 50-50 է>>, - հայտարարել է Պիրլոն: