Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա սերիայի 31-րդ տուրի Պալերմոյի դեմ հանդիպումից հետո խոսել է թուրինյան ակումբի հաջողությունների մասին:
<<Ես միշտ նախընտրում եմ գտնվել մրցաշարայի աղյուսակի առաջին հորիզոնականում: Այս պարագայում ամեն ինչ գտնվում է քո ձեռքերում: Մեզ հաջողվեց օգտվել Միլանի երկու անհաջողություններից, և այժմ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը: Մինչ օրս չի եղել այնպիսի ակումբ, որը հաղթի մեզ այս մրցաշրջանում և դա ստիպում է ինձ հպարտանալ իմ սաներով>>, - հայտարարել է Կոնտեն: