Միլանի պաշտպան Լուկա Անտոնինիի համար Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի Բոլոնիայի դեմ հանդիպումը կլինի 100-րդը ռոսսոներիների մարզաշապիկով: Այդ կապակցությամբ Անտոնինին նշել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել Միլանում:
<<Ես ցանկանում եմ իմ կարիերան ավարտել Միլանում: Սկսել և ավարտել ֆուտբոլային կարիերան ռոսսոներիների հետ, ինձ համար մեծ պատիվ է>>, - հայտարարել է Անտոնինին: