Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը հայտարարել է, որ հույս ունի շարունակել իր կարիերան Միլանի կազմում:
<<Միլանում հանդես գալը իմ երազանքն է եղել դեռ մանկուց: Կարծում եմ, որ արդեն ապացուցել եմ, որ կարող եմ այս ակումբի մի մասը լինել: Մենք ետ ենք մնում Յուվենթուսից ընդամենը մեկ միավորով: Թուրինյան ակումբը դեռ կհասցնի միավորներ կորցնել, իսկ մենք պետք է հաղթենք մնացած հանդիպումներում>>, - հայտարարել է Լոպեսը: