Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի Կիևո - Միլան հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների նվազագույն հաղթանակով` 1-0:
Միակ գոլը, որն հաղթանակ պարգևեց հյուրերին, խփեց Միլանի կիսապաշտպան Սալի Մունտարին` հանդիպման 8-րդ րոպեին:
Այս պահի դրությամբ, Միլանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ հորիզոնականում գտնվող Յուվենթուսը այսօր հանդիպում է անցկացնելու երրորդ հորիզոնականում ընթացող Լացիոյի հետ: