Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի Պալերմոյի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ իր թիմը ամբողջովին կենտրոնացած է խաղի վրա և ուշադրություն չի դարձնում Միլանի վրա:
<<Հերթական անգամ նշեմ, որ այս պահի դրությամբ, մեզ հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում Միլանում: Յուվենթուսը ամբողջովին կենտրոնացած է վաղվա հանդիպման վրա>>, - հայտարարել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Յուվենթուսը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և առաջատար Միլանից ետ է մնում երկու միավորով: