Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն ստուգողական հանդիպում է անցկացրել Միլանի երիտասարդական թիմում: Նախորդ օրը Իտալիայի սպորտի ֆեդերացիան հավելյալ բժշկական զննում է անցկացրել և եկել այն եզրահանգման, որ Կասսանոն կարող է նորից խաղադաշտ վերադառնալ:
Հիշեցնենք, որ Կասսանոն միկրոկատված էր ստացել և ենթարկվել սրտի վիրահատության: Վերականգնման համար Կասսանոյին պահանջվեց ընդամենը 6 ամիս: Սա հիանալի նորություն է ռոսսոներիների բոլոր երկրպագուների համար: