Կիևոյի գլխավոր մարզիչ Դոմենիկո Դի Կառլոն Միլանի դեմ առաջիկա հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմին հարկավոր է հսկողության տակ պահել Միլանի գլխավոր ռմբարկու Զլատան իբրահիմովիչին:
<<Իբրահիմովիչը մեր դեմ բոլոր հանդիպումներում կարողացել է գոլ խփել: Նրան չափազանց դժվար է կասեցնել: Ֆիորենտինայից կրած պարտությունից հետո Միլանը զայրացած է լինելու, և մեզ հարկավոր է ուշադիր լինել>>, - հայտարարել է Դի Կառլոն: