Միլանի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն Ա սերիայի 32-րդ տուրի Կիևոյի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք կարողացանք սթափվել այն բանից հետո, երբ Յուվենթուսը առաջ անցավ մեզանից մրցաշարային աղյուսակում: Թիմային ոգին Միլանում բարձր է, և մենք սովոր ենք տիտղոսներ նվաճելուն>>, - հայտարարել է Գատուզոն: