Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Կիևոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ քննադատները շտապել են` Միլանի վրա խաչ քաշելով:
<<Սա չափազանց կարևոր հաղթանակ էր: Վերջին ժամանակներս մենք այդքան էլ լավ չէինք խաղում: Այս վերջին շաբաթվա ընթացքում շատերն էին մեզ գերեզման ուղարկում, բայց մենք ապացուցեցինք, որ դեռ կենդանի ենք>>, - հայտարարել է Ալլեգրին: