Նորություններ :

Ժոզե Մոուրինիո - Զլատանը կարող է մոտենալ իր երազանքին

4/3/12

Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պաշտպանել է Զլատան Իբրահիմովիչին, ում հաճախ են քննադատում իտալական լրատվամիջոցները:

<<Իբրան հիանալի ֆուտբոլիստ է և լավ մարդ, ում համար, բացի ֆուտբոլից, չափազանց կարևոր է նաև ընտանիքը: Ես շատ եմ ցավում, որ մարդիկ հաճախ մոռանում են, որ նա 8 անգամ հաղթել է տարբեր երկրների ազգային առաջնությունների գավաթները: Դրա մասին պետք չէ մոռանալ: Նա դեռ ժամանակ ունի հասնել իր երազանքին` հաղթել Չեմպիոնների լիգան: Սա միակ գավաթն է, որը դեռ չի հաղթել Իբրահիմովիչը: Այսօր Զլատանը կարող է մոտենալ իր երազանքին, եթե Միլանի հետ միասին հաղթի Բարսելոնին>>, - հայտարարել է Մոուրինիոն:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.