Միլանի լեգենդներ պաշտպան Պաոլո Մալդինին հայտարարել է, որ սկուդետտոյի ճակատագիրը դեռ որոշված չէ:
<<20 օրվա ընթացքում Միլանը բաց թողեց երկու-երեք հնարավորթուն այս մրցաշրջանում հաջողության հասնելու համար: Նախ, դուրս մնաց Իտալիայի գավաթի մրցաշրջանից, իսկ այնուհետև` Չեմպիոնների լիգայից: Այժմ մնացել է միայն սկուդետտոյի համար պայքարը, որը դեռ որոշված չէ: Ես կարծում եմ, որ Միլանի և Յուվենթուսի շանսերը հավասար են>>, - հայտարարել է Մալդինին: