Նորություններ :

Բալոտելլին կարող է տեղափոխվել Միլան

4/5/12

Տրանսֆերային շուկայի մասնագետ Լուկա Մարկետտին խոսել է Մարիո Բալոտելլիի ապագայի մասին:

<<Այժմ շատ են խոսում Մարիոյի մասին: Պետք է հիշեցնեմ, որ նա երբեք չի թաքցրել Միլանում խաղալու իր ցանկությունը: Մանչեսթեր Սիթիի ղեկավարությունը մտադիր է վաճառել Բալոտելլիին, չնայած նրա ապշեցուցիչ տաղանդին: Դեռ խոսակցություններ չկան նրա տեղափոխության վերաբերյալ, սակայն Միլանն ու Ինտերը պատրաստ են ձեռք բերել Մարիոյին: Իհարկե, նաև Յուվենթուսը, լավ հարձակվողի փնտրտուքների մեջ է>>, - հայտարարել է Մարկետտին:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.