Յուվենթուսի գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հերքել է այն լուրերը, ըստ որոնց, իր ակումբը հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստներով, մասնավորապես` Ալեսսանդրո Նեստայով և Կլարենս Զեդորֆով:
<<ֆուտբոլիստների հետ զրուցելը տարբերվում է նրանց հետ բանակցություններ վարելուց: Մենք ոչինչ չենք խնդրել Պիրլոյից, և պաշտոնական որևէ առաջարկ չենք արել Միլանի ֆուտբոլիստներին: Եթե մենք ցանկանանք պայմանագիր ստորագրել Զեդորֆի կամ Նեստայի հետ, ապա միանշանակ առաջինը կկապնվենք Ադրիանո Գալլիանիի հետ>>, - հայտարարել է Մարոտտան: