Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը շարունակում է հավատալ ռոսսոներիների չեմպիոնությանը:
<<Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու հաղթել սկուդետտոն: Սակայն թիմում ոչ ոք չի պատրաստվում հանձնվել: Մենք պետք է հաղթենք մնացած հանդիպումները և հուսանք, որ Յուվենթուսը միավորներ կկորցնի>>, - հայտարարել է Լոպեսը: