Իտալական լրատվամիջոցների համաձայն, բրազիլական Սանտոսը մտադիր է վարձակալել Միլանի հարձակվող Ռոբինիոյին:
Ենթադրվում է, որ բրազիլական ակումբը կվարձակալի Ռոբինիոյին մեկ մրցաշրջանով: Ռոբինիոյի պայմանագիրը Միլանի հետ ավարտվում է 2014թ. հունիսին:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը այս մրցաշրջանում Միլանի կազմում անցկացրել է 33 հանդիպում և խփել 8 գոլ: