Միլանի հոլանդացի կիսապաշտպան Մարկ Վան Բոմմելը հայտարարել է, որ հենց ինքն է խորհուրդ տվել Արիեն Ռոբենին տեղափոխվել Բավարիա:
<<Ես խորհուրդ տվեցի Ռոբենին տեղափոխվել Բավարիա: Մենք մի քանի անգամ հեռախոսով քննարկել ենք այդ հարցը: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ինձ համար միշտ հաճելի է խաղալ Ռոբենի հետ: Ուրախ եմ, որ մենք հանդես ենք գալիս նույն հավաքականում>>, - հայտարարել է Վան Բոմմելը: