Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի Ջենոայի դեմ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռոսսոներիները կշարունակեն պայքարը մինչև վերջ:
<<Առայժմ տեսականորեն պահպանվում են շանսեր հաղթել սկուդետտոն: Մենք շարունակելու ենք գավաթի համար պայքարը և մեզ հարկավոր է միայն սպասել: Ցավալի է իհարկե հինգ միավոր կորցնել սեփական մարզադաշտում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն ինչ կարող է փոխվել>>, - հայտարարել է Ալլեգրին: