Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Մունտարի. Show all posts
Showing posts with label Մունտարի. Show all posts

Սալի Մունտարի - Ես աղոթում եմ Աստծուն

5/3/12

Միլանի կիսապաշտպան Սալի Մունտարին մեկնաբանել է Ատալանտայի դեմ հանդիպման արդյունքները:
<<Մենք բոլորս երջանիկ ենք: Ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, բայց այդ գործում մեծ էր իմ թիմակիցների դերակատարությունը: Ես աղոթում եմ Աստծուն մեր չեմպիոնության համար: Ես հույս ունեմ, որ կկարողանամ օգնել իմ թիմին նաև առաջիկա հանդիպումներին>>, - հայտարարել է Մունտարին:

Միլան 2 - 0 Ատալանտա (Տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Միլան - Ատալանտա հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների վստահ հաղթանակով` 2-0: Գոլի հեղինակներ դարձան Սալի Մունտարին և Ռոբինիոն:
Միլանի գլխավոր մրցակից Յուվենթուսը երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց լեչչեի հետ և այժմ նրանց առավելությունը ռոսսոներիների նկատմամբ կրճատվեց մինչև մեկ միավորի:
           

Անտոնիո Կոնտեն սպասում է

5/2/12

Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Միլանը ինքն է մեղավոր առկա խնդիրների և անհաջողությունների համար:
<<Շատ քիչ ժամանակ է մնացել իմանալու համար, թե ով կհաղթի սկուդետտոն: Եթե Միլանը մինչ օրս բողոքում է Մունտարիի չհաշված գոլի համար, ապա դա նրանց խնդիրն է: Միլանցիները իրենց իսկ ձեռքերից բաց թողեցին մեր նկատմամբ ունեցած առավելությունը և դա նրանց մեղքն է>>, - հայտարարել է Կոնտեն:

Սալի Մունտարի - Մենք կվերադարձնենք առաջին հորիզոնականը

4/13/12

Միլանի կիսապաշտպան Սալի Մունտարին հայտարարրել է, որ ռոսսոներիները, այնուամենայնիվ, կնվաճեն սկուդետտոն:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.