Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Ատալանտա. Show all posts
Showing posts with label Ատալանտա. Show all posts

Ջանպաոլո Պացցինի - Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու

9/13/12

Միլանի հարձակվող Ջանպաոլո Պացցինին Ա Սերիայի 3-րդ տուրի շրջանակներում առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ մրցավեճը ծանր է լինելու:
- Ես չափազանց ուրախ եմ, որ Միլանի կազմում կարողացա  հենց առաջին իմ խաղում երեք անգամ հաջողության հասնել և տեղ ունենալ Իտալիայի ազգային հավաքականում: Կարծում եմ, որ առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու մեզ համար, - հայտարարել է Պացցինին:
Հիշեցնենք, որ Ատալանտայի դեմ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին` Սան-Սիրո մարզադաշտում:

Ամբրոսինի - Հիանալի շանսեր կան

5/3/12

Միլանի բազմափորձ ավագ Մասսիմո Ամբրոսինին Ատալանտայի դեմ հանդիպումից հետո հայտարարել է, որ թիմը փոխվել է դեպի լավը:
<<Մինչև հանդիպման սկիզբը մենք գիտեինք, որ Յուվենթուսից ետ ենք մնում երեք միավորով, սակայն մրցավեճի ավարտից հետո նրանց առավելությունը մեր նկատմամբ կրճատվեց և այժմ մենք հիանալի շանսեր ունենք հաղթելու սկուդետտոն: Մեր նպատակին հասնելու համար պետք է հաղթել մնացած հանդիպումները>>, - հայտարարել է Ամբրոսինին:

Սալի Մունտարի - Ես աղոթում եմ Աստծուն

Միլանի կիսապաշտպան Սալի Մունտարին մեկնաբանել է Ատալանտայի դեմ հանդիպման արդյունքները:
<<Մենք բոլորս երջանիկ ենք: Ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, բայց այդ գործում մեծ էր իմ թիմակիցների դերակատարությունը: Ես աղոթում եմ Աստծուն մեր չեմպիոնության համար: Ես հույս ունեմ, որ կկարողանամ օգնել իմ թիմին նաև առաջիկա հանդիպումներին>>, - հայտարարել է Մունտարին:

Մասսիմիլիանո Ալլեգրի - Մունտարին շատ կարևոր գոլ խփեց

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Ատալանտայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքները:ՙՙՙՙ՚՚
<<Մունտարին շատ կարևոր գոլ խփեց. դա մի քայլ առաջ էր չեմպիոնության համար պայքարում: Առջևում Ինտերի դեմ հանդիպումն է և այն, համոզված եմ, շատ դրամատիկ է ստացվելու: Մենք արդեն վաղը կսկսենք քրտնաջան մարզումները Ինտերի դեմ առաջիկա հանդիպման համար>>, - հայտարարել է Ալլեգրին: 

ՙՙՙՙՙՙ

Միլան 2 - 0 Ատալանտա (Տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Միլան - Ատալանտա հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների վստահ հաղթանակով` 2-0: Գոլի հեղինակներ դարձան Սալի Մունտարին և Ռոբինիոն:
Միլանի գլխավոր մրցակից Յուվենթուսը երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց լեչչեի հետ և այժմ նրանց առավելությունը ռոսսոներիների նկատմամբ կրճատվեց մինչև մեկ միավորի:
           

Միլանի հայտացուցակը Ատալանտայի դեմ հանդիպման համար

5/2/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Ատալանտայի դեմ հանդիպման համար:
Դարպասապահներ` Աբբիատի, Ամելիա
Պաշտպաններ` Անտոնինի, Բոներա, Դե Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Յեպես
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Ֆլամինի, Գատուզո, Մունտարի, Նոչերինո, Վան Բոմմել
Հարձակվողներ` Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Էլ-Շաարավի, Կասսանո, Ռոբինիո:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր` Սան-Սիրո մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.