Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը` Բարբառա Բեռլուսկոնին, վերջերս տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր հայրը ցանկանում է, որպեսզի Միլանը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի:
<<Իմ հայրը սիրում է, երբ թիմը գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում: Այդ իսկ պատճառով, նա ցանկանում է, որ ռոսսոներիները ցուցադրեն այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ցուցադրում է Բարսելոնը: Սակայն մեզ մոտ ուրիշ ֆուտբոլիստներ են, որոնք չեն կարող խաղալ նման տակտիկական դասավորվածության պայմաններում: Այժմ մենք սպասում ենք արդյունավետ ֆուտբոլի Կամպ Նոու մարզադաշտում Միլանի կատարմամբ>>, - հայտարարել է Բարբառա Բեռլուսկոնին: